Ներքին 5 տարի առաջ - 12:24 03-08-2021

Գնել Սանոսյանի համեստ ունեցվածքը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանին։

Գնել Սանոսյանը 2020 թվականի իր տարեկան հայտարարագրում ներկայացրել է մեկ բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում, որտեղ նա ծնվել է: Սանոսյանն ունի նաև 2 կտոր հողամաս։

Վերոնշված գույքին Սանոսյանը տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Սանոսյանը վարում է 2002 թվականի արտադրության «Մերսեդես բենց» մակնիշի մեքենա, սակայն մոդելը չի նշվում։

2020-ի ավարտին Սանոսյանի բանկային հաշիվներին եղել է 618 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 1 մլն 800 հազար դրամ և 70 հազար ռուսական ռուբլի։

Հարկային տարում Սանոսյանը ստացել է 10 մլն 671 հազար դրամ աշխատավարձ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան