Ներքին 5 տարի առաջ - 11:38 03-08-2021

Մարտակերտի շրջանում կկառուցվի խոշոր ՀԷԿ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են ԱՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն:

Արցախի Հանրապետությունը մինչև 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիան էլեկտրաէներգիայի տեսանկյունից ինքնաբավ էր, նույնիսկ արտահանում էր էլեկտրաէներգիայի որոշակի ծավալ:

«Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, և ԱՀ-ն արտահանող երկրից վերածվել է ներկրողի: Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու և տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

17,6 ՄՎՏ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը կառուցվելու է Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում: Շուրջ 25 մլն դոլար արժեքով նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաև այլ ներդրողներ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան