Արտաքին 5 տարի առաջ - 09:08 03-08-2021

Թալիբները գրավել են Հիլմենդ նահանգի հեռուստատեսային կենտրոնը

«Թալիբան» արմատական ​​շարժումը կառավարական ուժերի դեմ մարտերի ընթացքում վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի Լաշկարգահ քաղաքի ազգային հեռուստատեսային կենտրոնի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է հեռուստաալիքը (https://tolonews.com/afghanistan-173925):

«Հիլմենդում բոլոր հեռարձակումները դադարեցվել են Լաշկարգահում բախումների սրման պատճառով», - ասված է զեկույցում:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Հիլմենդ նահանգի հարավային Լաշկարգահ քաղաքում կառավարական ուժերի և թալիբների միջև բախումները վերջին օրերին ավելի են սաստկացել: Երկուշաբթի տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս ութը վիրավորվել է:

Աֆղանստանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև առճակատումն սկսվել է այս երկրից ԱՄՆ ռազմական կոնտինգենտի դուրսբերման ֆոնին, որն այնտեղ էր 2001 թվականից: Անցյալ տարի ԱՄՆ-ն և թալիբները ստորագրել են հրադադարի համաձայնագիր. համաձայնագրի շրջանակներում ամերիկյան զորքերը պետք է լքեն Աֆղանստանը մինչև սեպտեմբերի 11-ը:

Ամերիկյան գործողությունը Աֆղանստանում սկսվել է ի պատասխան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության:

Աֆղանստանում Միացյալ Նահանգների կառավարության վերակառուցման գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն կարծում է, որ իսլամական հանրապետությունում ԱՄՆ-ի անհաջողության պատճառներն էին մեծամտությունն ու խաբեությունը:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը