Ներքին 5 տարի առաջ - 17:09 02-08-2021

Փաշինյանի գործունեությունը կնպաստի Հայաստանի զարգացմանը. Տոկաևը շնորհավորել է վարչապետին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը ձեր ուղեգծի լայն աջակցության վառ վկայությունն է։ Այն ուղղված է հասարակության մեջ կայունության, միասնության ու համերաշխության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը», - նշված է Տոկաևի շնորհավորական ուղերձում:

Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հետագա գործունեությունը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։



Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի