87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 5 տարի առաջ - 23:15 01-08-2021

Բեռլինում ոստիկանությունը բերման է ենթարկել համավարակի սահմանափակումների դեմ դուրս եկած 600 ցուցարարի

Մոտ 5 հազար մարդ չարտոնված հավաքների է դուրս եկել Բեռլինում որոնցից մոտ 600-ին ոստիկանները բերման են ենթարկել: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Ընդհանուր առմամբ, Բեռլինում քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել է կորոնավիրուսի հակառակորդների 13 ցույց: Նրանց զսպելու համար ուղարկվել է 2,2 հազար ոստիկան:

Որոշ շրջաններում, հատկապես քաղաքի արևմուտքում, ցուցարարների խմբերը բախումներ են հրահրել ոստիկանության հետ՝ փորձելով ճեղքել շրջափակումը: Ընդհանուր առմամբ, ոստիկաններին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ պահել:

«Մենք թույլ չենք տա մարդկանց հավաքվել արգելված գործողությունների համար», - հայտարարել է Բեռլինի ոստիկանապետը: