Ներքին 5 տարի առաջ - 10:49 31-07-2021

18 տարեկանից բարձր սովորողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ թեստ հանձնեն․ նոր նախագիծ

Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:

Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը:

Խմբի անդամները մտքեր են փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ:

Այս համատեքստում անդրադարձել են նաև ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագծին, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության: Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության դրական դեպքերի հայտնաբերման, մեկուսացման, կոնտակտավորների հսկողության կիրառվող մեխանիզմներին և հետագա անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում