Ներքին 5 տարի առաջ - 23:55 30-07-2021

Հանրության կողմից այնքան էլ չի հասկացվում, թե ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ նախորդ գրառման տակ մեկնաբանություններից հասկացա, որ հանրության կողմից այնքան էլ չի հասկացվում, թե ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ։ Նենց որ գնանք.

1. Նրանց, ով սպասում է, որ էս օրենքով հայհոյանքը կքչանա ցանցում, թիթեռնիկները կշատանան դաշտերում, միանգամից ասեմ. բան էլ չի փոխվի։ Քանի որ հայկական համացանցի կեսը դա մարդիկ են, որոնք Հայաստանում չեն։ Ու իրանց վրա էս օրենքը չի ազդի։ Ու էդ դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները։ Բացի դրանից, հեշտ կարելի ա ֆեյք բացել ու հավեսով մի 20 միլիոնի սիրտը հովացնել։ Իսկ կարելի է բաց դեմքով շարունակել հայհոյել։ Ոստիկանությունը ու դատարանները տեսնենք, թե ոնց են հազարավոր տեղացի քֆուրչիներին բռնելու ու դատելու։ Էլ չասեմ, որ միշտ կարելի է ասել, որ ես չէի, կոտրել են «Ֆեյսբուքս»։ Դե հիմա մի հատ էլ փորձագիտական զննում արեք։

2. Երբ օրենքը տեղով չի աշխատում, սա իրավական նիհիլիզմն է խորացնում։

3. Իսկ հիմա ամենավատը։ Հայհոյանքը շատ դժվար չափվող երևույթ է։ Բարդ է ասել, թե երբ է այն վիրավորանքից անցնում ծանր վիրավորանքի և այլն։ Ու այստեղ դատարանը, դատախազությունը ստանում են գործիք քաղաքական պատվեր կատարելու համար։ Փաստացի, դատավորը հանգիստ կկարողանա մարդուն բանտ նետել մի երկու հատ մեկնաբանություն իրա ուզած ձևով մեկնաբանելով։

4. Եվ իհարկե, ինտերնետում շատ հեշտ կարելի է այնպես հայհոյել, որ բարդ լինի բնութագրել եղածը որպես հայհոյանք, իսկ չինովնիկի մեկ է կվերապրի իրեն հասնող բարոյական տանջանքները։ Էն որ ասում են, ինտելիգենտ չի ասի ես քո մեջը, կասի ես հորդ թայն եմ։

5. Ինձ շարունակում է հուզել, թե ինչու են ներկա իշխանությունները էսքան շատ սահմանափակող օրենք ընդունել ու շարունակում են ընդունել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում