Ներքին 5 տարի առաջ - 13:21 30-07-2021

Լրատվամիջոցների դեմ կոնկրետ և նպատակային քայլեր են ձեռնարկվում. ԶԼՄ ներկայացուցիչներն ահազանգում են

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրեր առաջ հայտարարություն էր տարածել այն մասին, որ նոր խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Պատգամավորն ահազանգել էր, որ փորձ է արվում խոչընդոտել լրագրողների աշխատանքը։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը սկզբում հերքեց շրջանառվող տեղեկատվությունը, ապա հայտարարեց, որ « ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձևավորումը և դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումն անհրաժեշտություն է»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհուրդի քարտուղար Շուշան Դոյդոյանն Օրագիր. News-ի հետ զրույցում նշեց որ, նմանօրինակ որոշման ընդունումը բավականին վատ անդրադարձ կունենա լրատվամիջոցների աշխատանքի վրա:

«ԱԺ-ում նախատեսվող փոփոխությունները միանշանակ մերժելի են, քանի որ հրապարակային թափանցիկության ոլորտում իշխանության կողմից կրկին ինչ-որ կարգավորում է առաջարկվում, որն արվում է գաղտնի և որի մասին մենք իմանում ենք պատգամավորներից մեկի կողմից ինֆորմացիայի արտահոսքից: Լրագրողների աշխատանքի կարգավորումը մշակվում է փակ դռների հետևում, հետո սկսում ենք քննարկել այն ու վերլուծել ռիսկերը, ինչն արդեն մերժելի է գործընթաց է, որը պետք է կանգնեցվի: Իրականում, եթե կան խնդիրներ ու գաղափարներ այս հարցի շուրջ, պետք է համատեղ քննարկում կազմակերպել, այլ ոչ թե հրամցնեն արդեն պատրաստի որոշումներ»,- ասում է Դոյդոյանը:

Նրա խոսքով, որևէ պետական մարմնի կողմից լրագրողների մուտքն ԱԺ սահմանափակելը կարող է բացառապես պայմանավորված լինել երկու նպատակով՝ առաջինը ֆիզիկական տարածքով, որտեղ կարող է տեղավորել կոնկրետ քանակությամբ լրագրողներ և եթե գերազանցվում է նախատեսված չափը, բնականաբար, պետք է սահմանափակումներ կիրառվեն: Եվ երկրորդ, եթե լրագրողների մուտքը ԱԺ կարող է սպառնալիք դառնալ և սահմանափակումները բխում են անվտանգությանից: Միայն այս երկու դեպքում է հնարավոր օրինական համարել վերը նշված նախաձեռնությունը:

«Մնացած բոլոր հիմնավորումները, ցավոք, արդարացված չեն: Մեզ մնում է մտածել, որ ուղղակի փորձ է արվում լրագրողներին հետ պահել պետական կառույցում կատարվող գործընթացներից: Լուրջ կասկածներ կան, որ իշխանությունն այս ճանապարհով ապահովագրում է իրեն անցանկալի ու տհաճ հարցերից: Այսինքն, դա ընդամենը մի միջոց ու մեխանիզմ է, որպեսզի ավելորդ հարցր չհնչեն»,-փաստում է Շուշան Դոյդոյանը և հավելում, որ լրագրողական համայնքի համար առանց նրանց անմիջական մասնակցության ինչ-որ կարգավորումներ մշակելը դեմ է ժողովրդավական սկզբունքների ու արժեքներին, ինչը մերժելի է և խախտում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ վստահ է, որ լրատվամիջոցների դեմ կոնկրետ և նպատակային քայլեր են ձեռնարկվում: «Դա ակնհայտ է, որ աշխատում են լրատվամիջոցների դեմ՝ առավելագույս դժվարացնելով իրանց աշխատանքը: ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի և մասնագիտական գործունեությունը ծավալելու սահմանափակման վերաբերյալ նախաձեռնությունը դրան միտված քայլերից մեկն է միայն»,- նշում է Օհանյանը և ավելացնում, որ շահումով խաղի, խաղասրահի, տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդի արգելումը լրատվական կայքերում, հեռուստատեսությամբ և ռադիոյով նույնպես դրան է միտված:

«Դրա նպատակն է ֆինանսավորումից զրկել ԶԼՄ-ներին,նեղացնել նրանց գործունեությունը և սահմանափակել խոսքի ազատությունը: Այս գործընթացը, որն ուղղված է լրագրողների դեմ, միայն այս օրենքով չէ, որ արտահայտվում է: Տարբեր նախաձեռնություններով, օրենքներով ու կանոնակարգերով են հանդես գալիս իշխանության ներկայացուցիչները: Այսինքն, ամեն ինչ անում են, որպեսզի լրատվամիջոցների համար դժվարություններ ստեղծեն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում»,- ասում է Օհանյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի