Ներքին 5 տարի առաջ - 10:40 30-07-2021

Ադրբեջանական ԱԹՍ-ները խուսափել են երկրի խորք ներթափանցելուց, խոցում չի եղել

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:

Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել, բայց համապատասխան համակարգերի առկայության, գործողությունների մեջ դնելու արդյունքում ադրբեջանական ԱԹՍ-ները խուսափել են երկրի խորք ներթափանցելուց կամ մեր հատվածում եղել են կարճ ժամանակ։

Կարծում եմ, որ Վարդենիսի հատվածում արձանագրված պայթյունների ձայները այս պարագայում կապված են եղել ՀՕՊ համակարգերի արձակված հրթիռների հետ, այլ ոչ թե խոցված ԱԹՍ-ների։

Եթե նույնիսկ չկա ԱԹՍ-ի խոցում, ինչպես հասկացվում է ՊՆ հաղորդագրությունից, գոնե հնարավոր եղել է կասեցնել թշնամու հետախուզական գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան