Ներքին 5 տարի առաջ - 14:44 29-07-2021

13 բնակելի տարածքներ կնվիրվեն դրանք զբաղեցնող քաղաքացիներին

Կառավարության հուլիսի 29-ին կայացած նիստում ընդունված՝ «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշմամբ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված մի շարք հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով կնվիրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։

Մասնավորապես, հաշվի առնելով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե տեղաբնակ քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումները, 13 բնակելի տարածքների բնակիչներին (13 ընտանիք), համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, կնվիրվեն քաղ. Երևան, Մոլդովական 29/1, Շիրակի 2/32, Լոռու մարզ, գյուղ Ագարակ, 13-րդ փողոց, 6-րդ շենք, Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ, փող 13, շենք 12/1, Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան և Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 հասցեներում իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։

Որոշման արդյունքում կլուծվի ոչ միայն նվիրառու քաղաքացիների բնակապահովության խնդիրները, և կբարելավվեն նրանց սոցիալական պայմանները, այլև նրանց շրջանում կխթանվի անմխիթար վիճակում գտնվող հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերի լուծումը։

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշմամբ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականության ապահովմամբ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան