Մամուլ 5 տարի առաջ - 10:04 29-07-2021

«Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանցիները որոշ հատվածներում հարձակվել են ՀՀ սահմանի վրա, իսկ հայկական գերիշխող մի հենակետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ժամանակավորապես գրավել: Ցավոք, նորից ունենք զոհեր ու վիրավորներ: Այնուհետ ՊՆ-ն հաստատեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ»:

Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին որոշ արևմտապաշտ շրջանակներ սկսեցին տեղեկատվական հարթակները հեղեղել հակառուսական քարոզչությամբ: Այս արշավը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին օրերին նորից ակտիվացել էր, իսկ երեկ պարզապես հակառուսականության «հրավառություն» էր: Ընդ որում, շատ ակտիվ էին իշխանամերձ շրջանակի «արևմտասերները»:

«Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները հատկապես մայիսի կեսերից սկսած կամաց-կամաց Արևմուտքի հետ դիվանագիտական խաղերի գործընթաց են սկսել՝ առաջարկելով նրանց ներկայացուցիչներին գալ ու հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել:

«Այդպիսով, նրանք փորձել են հասկացնել, թե Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները չի կատարում, և լարումները չեն դադարում: Թեպետ դիմել են Ռուսաստանին անվտանգությունն ապահովելու համար, բայց միաժամանակ իրենց ներքին պրոպագանդիստների միջոցով հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ փորձելով խաղեր տալ Արևմուտքի հետ:

Մեծ հաշվով՝ անորոշ մի գործընթաց է սա, և այս համատեքստում գլխավոր իշխանավորն առաջին հերթին փորձում է իշխանությունը պահել՝ հասկանալով, որ եթե իշխանությունը կախված լինի Ռուսաստանից, ապա ՌԴ-ն իրեն կհեռացնի: Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել, նրանց շատ բան խոստանալ, որ ընդամենն իշխանության մնա»,- ասաց Բադալյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը