Արտաքին 5 տարի առաջ - 10:24 28-07-2021

Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ համաձայն չէ կղզու հյուսիսում անկախ երկրի ստեղծմանը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միծոտակիսի հետ հանդիպումից հետո ասել է, որ կիպրահույները երբեք չեն համաձայնի կղզու հյուսիսում ստեղծել անկախ երկիր, որը վերահսկելու է Թուրքիան: Նման հայտարարություն նա արել է ERT1 հեռուստաալիքի եթերում:

«Անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը սպասում էր, որ հույն-կիպրական կողմը կարող է համաձայնվել անկախ պետության ստեղծմանը, որը լիովին վերահսկվելու է Թուրքիայի կողմից, և որտեղ գործնականում բացակայում են մարդու իրավունքները կամ տեղահանված կիպրացի հույների իրավունքները, որոնց ունեցվածքը բռնազավթվել է զավթիչ Թուրքիայի կողմից»,- ասել է Անաստասիադեսը:

Նա համոզմունք է հայտնել, որ նման պետության ստեղծումը չի ճանաչվի ՄԱԿ-ի կամ Եվրամիության կողմից:

Մայիսի վերջին Կիպրոսի հունական և թուրքական համայնքների ներկայացուցիչները համաձայնության են եկել պայմանների շուրջ, որոնք բացելու են կղզու ներքին սահմանները: Կիպրոսի հունական և թուրքական համայնքների տարածքները բաժանող սահմանի հատման կետերը գրեթե 15 ամիս արգելափակված են կղզու սովորական բնակիչների և այցելուների համար: Դրանց փակման պաշտոնական պատճառը համարվում է կորոնավիրուսային համավարակը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու

Ձեզ գուցե հետաքրքրի