Ներքին 5 տարի առաջ - 11:13 27-07-2021

Հեռահաղորդակցության կարգավորման ոլորտում Հայաստանն արժանացել է ամենաբարձր գնահատականի

Հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող կարգավորումը՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից հրապարակված G5 Benchmark փորձագիտական հաշվետվությունում Հայաստանի Հանրապետությունը, որպես հեռահաղորդակցության ոլորտի 5-րդ սերնդի համագործակցային և թիրախային կարգավորում իրականացնող, ԱՊՀ տարածաշրջանում ստացել է ամենաբարձր գնահատականը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

G5 Benchmark-ի նպատակն է վերլուծել հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման արդյունավետությունը և հետևել, թե ինչպես է զարգանում թվային տնտեսության կարգավորումը այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվում է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և այլ ոլորտների ներկայացուցիչներից՝ թվային վերափոխումը խթանելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալը և Հանձնաժողովի ակտիվ ներգրավվածությունը միջազգային հարթակներում, 2021 թվականի հուլիսի 22-ին կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) լիագումար ժողովի ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջադրվել է EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահողի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին