Արտաքին 5 տարի առաջ - 22:47 26-07-2021

Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում:

Ավստրիայի կանցլերը Եվրամիությանը նախազգուշացրել է ներգաղթի նոր ալիքի մասին, որը կարող է լինել այն ժամանակ, երբ Աֆղանստանից դուրս բերվեն ԱՄՆ-ի զորքերը։

Ըստ «DW Turkish»-ի՝ Կուրցը «Bild» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «հարևան երկրների, Թուրքիայի կամ Աֆղանստանի անվտանգ տարածքները ճիշտ վայրեր են աֆղանստանցի փախստականների համար»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան