Ներքին 5 տարի առաջ - 21:08 22-07-2021

Հայ հոգևորականները երեք ամիս է՝ չեն կարողանում մուտք գործել Դադիվանք

Հայ հոգևորականները երեք ամիս է՝ չեն կարողանում մուտք գործել Դադիվանք։ Ադրբեջանն արգելում է անգամ վանական համալիրի տարածք մտնել։ Դադիվանքի սպասավոր հայր Ներսեսը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանական պատճառաբանությունները հիմնավորված չեն.

«Ադրբեջանցիներն առանց որևէ հիմնավոր բացատրության ուղղակի թույլ չեն տալիս մուտքը։ Երեք ամիս առաջ՝ մայիսի սկզբից, ադրբեջանցիները տարբեր պատրվակներով՝ սկզբում պանդեմիայի, հետո գետի վարարման արդյունքում ճանապարհների քանդվելու հետ կապված պատճառաբանեցին, որ ելք ու մուտքը արգելում են։ Այնուհետև սկսեցին պարզապես խնդիրներ հարուցել»։

Մայիսից մինչև օրս վանք մուտք գործելու թույլտվություն չունեն նաև ուխտավորները, իսկ հոգևորականները վանք այցելել են մեկ անգամ։

Այս պահին չորս վանական գտնվում է համալիրում, շարունակում իրենց ներկայությամբ և աղոթքով պահպանել վանքը։ Երկուսը՝ հայր Ներսեսն ու հայր Աթանասը Գանձասարում սպասում են իրենց վերադարձին։ Նպատակ ունեն միանալ իրենց վանական եղբայրներին։

Խնդրի մասին տեղյակ է նաև ռուսական կողմը։ Ամեն կերպ փորձում են շտկել իրավիճակը, ամեն օր բանակցություններ վարում, փորձում են հարթել իրավիճակն ու համաձայնություն ձեռք բերել։ Ռուսական զորքը տեղակայված է նաև Դադիվանքում, ապրում են վանականների կողքին, պահպանում անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի