Սպորտ 5 տարի առաջ - 09:21 20-07-2021

NBA. Ավարտին է մոտենում եզրափակիչ շարքը

«Միլուոկի Բաքսին» մեկ հաղթանակ է պակասում բաղձալի տիտղոսից։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում կայացավ եզրափակիչ շարքի հինգերորդ հանդիպումը։ «Միլուոկի Բաքսը» հյուրընկալվելիս 123։119 հաշվով հաղթելով «Ֆենիքս Սանսին», շարքի հաշիվը դարձրեց 3-2։ Չնայած պարտությանը, խաղի ամենաարդյուանվետ բասկետբոլիստ ճանաչվեց «արևների» խաղարկող Դեյվին Բուքերը՝ հավաքած 40 միավորով։ «Բաքսից» լավագույնը Յանիս Անտետոկունպոն էր, որն իր հաշվին գրանցեց 32 միավոր։ Այս արդյունքով հույն բասկետբոլիստը դարձավ NBA պատմության 5-րդ խաղացողը, ում հաջողվեց հավաքել 30 և ավել միավոր, 5 և ավել արդյուանվետ փոխանցում և չունենալ գնդակի ոչ մի կորուստ։ Նա միացավ Լեբրոն Ջեյմսին, Կևին Դյուրանտին, Լարի Բյորդին և Դենիս Ջոնսոնին։

Շարքի վեցերորդ խաղը տեղի կունենա հուլիսի 21-ին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է