Արտաքին 5 տարի առաջ - 23:44 19-07-2021

Իրանում վերջին կես դարի ընթացքում ամենադաժան երաշտն է

Իրանի հարավ-արևելքում վերջին 50 տարվա ընթացքում ամենադաժան երաշտն է․ հարյուրավոր քաղաքներում ջրի պակաս կա: Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

«Երեկ Խուզեստան նահանգի Շադեգան քաղաքում ջրի բացակայության պատճառով առաջացած բողոքի ցույցերի ժամանակ ամբոխի միջից մարդիկ կրակ են բացել անվտանգության ուժերի ուղղությամբ: Արդյունքում 30-ամյա մի մարդ է սպանվել», - հայտնել է նահանգապետի տեղակալ Ամիդ Սաբրի Բուրը:

Ըստ նրա՝ Իրանի տարածաշրջանում ջրի պակասի պատճառը վերջին կես դարի ամենադաժան երաշտն է: Այս պահին ջրի ճգնաժամի առջև կանգնած Իրանի 304 քաղաքներից 101-ը գտնվում են կարմիր գոտում. նրանք ջրի խիստ պակաս ունեն:

Միևնույն ժամանակ, երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանում է: Իրանի պաշտոնաթող նախագահ Ռոհանին հայտարարել է, որ երկիրը կարող է հիվանդության հինգերորդ ալիքի առաջ կանգնել:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար