Ներքին 5 տարի առաջ - 13:14 19-07-2021

Հունիսի 22-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 14 004 իրանցի

Իրանի մաքսային ծառայության խոսնակը հայտարարել է, որ հունիսի 22-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 14 004 իրանցի, որից 10 093-ը՝ ցամաքային ճանապարհով: Այդ ժամանակահատվածում Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից իրականացվել է 35 թռիչք՝ Հայաստան տեղափոխելով 3911 ուղևոր:

Իրանական օրացույցով թիր ամսվա սկզբից (հունիսի 22) մինչև հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով մեկնողների թիվը գնալով աճել է. հունիսի վերջին 100 ուղևորի փոխարեն հուլիսի 5-ի դրությամբ մեկնել է շուրջ 300, հուլիսի 6-ին՝ 455, հուլիսի 7-ին՝ 813, հուլիսի 8-ին 2219, հուլիսի 9-ին՝ 2212 իրանցի: Հուլիսի 10-ից ուղևորահոսքը սկսել է զգալիորեն նվազել՝ հասնելով 396-ի: Հուլիսի 15-ին Հայաստան է մեկնել 170 իրանցի:

Ըստ խոսնակի՝ հուլիսի 13-ից սկսել է աճել Իրան վերադարձողների թվաքանակը. այդ օրը ցամաքային ճանապարհով երկիր է վերադարձել 981 իրանցի,հուլիսի 14-ին՝ 2100, հուլիսի 15-ին՝ 547, հուլիսի 16-ին՝ 515:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք