Ավելին 5 տարի առաջ - 19:28 17-07-2021

Ամերիկացի գիտնականները դեղեր են հայտնաբերել, որոնք նվազագույնի են հասցնում COVID-19-ի հետևանքները

Սան Դիեգոյի հետազոտողները պարզել են, որ ստատինները՝ խոլեստերինը իջեցնող դեղամիջոցները, կարող են նվազագույնի հասցնել կորոնավիրուսային վարակի բացասական հետևանքները։ Այս մասին գրում է Daily Mail- ը:

Հետազոտողները վերլուծել են համավարակի ընթացքում ԱՄՆ ազգային ռեգիստրի բժշկական գրառումները: Ուսումնասիրվել են այն հիվանդների տվյալները, որոնք ընդունել կամ չեն ընդունել ստատիններ նախքան COVID-19 վարակվելը և հոսպիտալացումը:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավելի քան 10 հազար բուժառուի տվյալներ։ Գիտնականները պարզել են, որ դեղամիջոցը հիվանդանոցներում նվազեցրել է քովիդից մահացության մակարդակը 41 տոկոսով։

Ուսումնասիրությունը հավաստում է, որ ստատինների հատկությունները COVID-19-ի դեմ պայքարում կարող են կապված լինել նաև անգիոտենզին փոխարկող 2 ֆերմենտի հետ (AF2): Դա թաղանթային սպիտակուց է, որի օգնությամբ կորոնավիրուսը մուտք է գործում բջիջներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում