Ներքին 5 տարի առաջ - 22:44 16-07-2021

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը տարբեր բազմակողմ հարթակներում: Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի համակարգի միջազգային մարդասիրական կազմակերպությունների և գործակալությունների ներգրավման խնդրին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում առկա խնդիրների լուծման համատեքստում:

Ամենից շատ դիտված