Արտաքին 5 տարի առաջ - 19:56 15-07-2021

Հնդկաստանն արգելել է Mastercard-ին նոր քարտեր թողարկել

Հնդկաստանի Կենտրոնական բանկն արգելել է Mastercard Inc. վճարային համակարգին երկրում նոր քարտեր թողարկել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես նշված է կարգավորող մարմնի հայտարարությունում, ընկերությունը խախտել է օրենքը՝ չկատարելով երկրի տարածքում գործարքների վերաբերյալ տվյալների պահման պահանջը:

«Չնայած այն հանգամանքին, որ շատ ժամանակ է անցել, և ընկերությանը տրվել են բավարար հնարավորություններ, մենք եզրակացրինք, որ Mastercard-ը չի համապատասխանում վճարային համակարգի տվյալների պահպանման մասին օրենքով սահմանված պահանջներին», - հայտնել են երկրի Կենտրոնական բանկից:

Նախկինում նման պատժամիջոցները տարածվել էին American Express և Diners Club քարտերի վրա: Հնդկաստանում անցած տարի Mastercard-ի միջոցով կատարվել է բոլոր վճարումների մեկ երրորդը:

Ավելի վաղ Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը նախազգուշացրել էր արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի մուտքը միջազգային վճարային համակարգեր՝ ներառյալ Visa և MasterCard, սահմանափակելու ռիսկերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը