Մամուլ 5 տարի առաջ - 08:06 15-07-2021

Նոր ձեռնարկ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանը, որը վերջերս ներկայացրեց «Բրենդի կառավարում» առաջին հայալեզու մասնագիտական գիրքը, ընթերցողներին երկար սպասել չի տալիս և ներկայացնում է նոր՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» ձեռնարկը: Օրերս հեղինակը լրագրողների հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում խոսեց գրքի մասին, ներկայացրեց, թե ինչ հիմնական թեմաներ են ընդգրկված դրանում և ում օգտակար կարող է լինել այս ձեռնարկը: Զրույցին ներկա էր նաև «Փաստի» լրագրողը:

Ձեռնարկը ներառում է երեք գլուխ: Առաջին՝ «Տեղեկատվական հեղափոխություն ու տեղեկատվական հասարակություն» գլխում ներկայացված են նախ «Տեղեկատվական հասարակություն» հայեցակարգի զարգացման տեսական հիմքերը և դասական տեսաբանների դիտարկումները, այնուհետև՝ ժամանակակից տեսություններ և մոտեցումներ: Երկրորդ՝ «Զանգվածային հաղորդակցության գործառնական առանձնահատկությունները» գլխում հեղինակը խոսում է ԶԼՄում քաղաքական ազդեցության տեխնիկաների մասին, ներկայացնում լրատվամիջոցների կողմից կիրառվող քաղաքական մանիպուլ յացիաների մեխանիզմները: Նշում է՝ մեդիամիջավայրը կամ մեդիան այսօր միջնորդ է, որը ստեղծում է «կեղծ իրականություն» կամ իրականության զուգորդություն:

«Խոսքն այն մասին չէ, որ տեղեկատվությունը կեղծվում է, այլ այն, որ տեղի է ունենում վերարտադրում, որն ինքնին իրականությունը չէ: Նման օրինակ բերեմ՝ քարտեզը վերարտադրում է տարածությունը, բայց այն ինքնին տարածությունը չէ: Մեդիան նույն դերում է՝ այն զուգորդում է իրականությունը, բայց ինքնին իրականությունը չի արտացոլում: Երրորդ գլխում անդրադարձել եմ մեդիագրագիտության կարևորությանը, կեղծ լուրերին: Խոսել եմ նաև «հետճշմարտության իրականություն» երևույթի մասին, այսինքն՝ իրականություն, որում զգացողությունները գերակշռում են փաստերին»,-ձեռնարկը ներկայացնելով՝ ասում է դրա հեղինակը: Նշում է՝ այսօր մենք ապրում ենք տեղեկատվական հասարակությունում:

«Հասկանում ենք, որ լուրջ իրադրություններ, հաղորդակցային կարևորագույն տարրեր և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ հանգեցրել են նրան, որ իրականությունը, որում այսօր ապրում ենք, շատ է փոխվել: Այն կարելի է բնութագրել որպես մեդիահագեցած իրականություն, իրականություն, որում պատկերները, հնչյունները, զգացողությունները շատ ավելի մեծ դեր ու նշանակություն են ստանում, քան ինքնին փաստերը և տեխնոլոգիաները: Այս գիրքը շատ ավելի նեղ մասնագիտական է, քան նախորդը: Դրանում բավականին տեսական վերլուծություններ են արված: Վստահաբար այն կարող է օգտակար լինել շատերին»,-հավելում է Շաքարյանը: Ի դեպ, ձեռնարկը նախատեսված է տեղեկատվական ոլորտի փորձագետների, ուսանողների և տեղեկատվական խնդիրների հետ առնչվող լայն հանրության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում