Արտաքին 5 տարի առաջ - 09:29 13-07-2021

Քերին «լավ սկիզբ» է անվանել Լավրովի հետ կլիմայի շուրջ բանակցությունները

Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քերին դրական է գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Քերիի Twitter-ի էջի գրառումից:

«Չափազանց կարևոր է, որպեսզի մենք կլիմայի վերաբերյալ համընդհանուր հավակնություններ ստեղծենք Գլազգոյի ճանապարհին և դրա սահմաններից դուրս: Լավ սկիզբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու հնարավորությունները, թե ինչպես կարգավորել կլիմայական ճգնաժամը»,- գրել է դիվանագետը:

Հանդիպումից առաջ ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է փոխհամագործակցեն կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը