Ներքին 5 տարի առաջ - 21:08 12-07-2021

Ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ ծառայողի ապօրինությունները

Ոստիկանության ՆԱ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և իրականացված ծառայողական քննության արդյունքում ձեռք բերված տվյալներով բացահայտվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչներից մեկի այս տարվա ընթացքում կատարած ապօրինությունները։ Մասնավորապես, մի անձի խոստացել է 200 դոլարի դիմաց նրա որդու համար կազմակերպել «B» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը։ Պարզվել է նաև, որ նույն տեսուչը մի տղամարդուց վերցրել է 150 հազար դրամ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը հաջող կազմակերպելու դիմաց։ Պարզվել է նաև, որ մի տղամարդ դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից։ Վերջինիս մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Վթարից հետո տեսուչը փոխել է մեքենաների դիրքը, վթարի իրադրությունը, այդպիսով՝ վթարի հարցում մեղավոր վարորդի ինքնությունը, ապա ՃՈ այլ աշխատակիցների հետ մեկնել է դեպքի վայր ու կազմակերպել հիշյալ մեխանիզմով վթարի դեպքի հաշվառումը։ Բացի դրանից՝ նույն տեսուչը, տեղեկանալով, որ ճանապարհային ոստիկանները պատրաստվում են մի անձի նկատմամբ կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, զանգել է ճանապարհային ոստիկաններին ու միջամտել նրանց գործողություններին՝ խնդրելով արձանագրություն չկազմել։

Պարզվել է նաև, որ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է մի տղամարդու մեքենան, որի դիմապակին եղել է թաղանթապատված, իսկ վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Տեսուչը զանգել է ճանապարհային ոստիկանին ու պայմանավորվել, որ արձանագրություն կազմվի ոչ թե վարորդի այլ ուրիշ անձի անվամբ։ Մեկ այլ դրվագով նույն տեսուչը, տեղեկանալով, որ մի անչափահաս, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, բախվել է կայանված ավտոմեքենայի։ Վթարից հետո տեսուչը նրա հոր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, կայանված մեքենան նորոգելու պայմանով, վթարը չարձանագրելու վերաբերյալ։ Ծառայողական քննության նյութերը ՆԱՎ-ից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայության, որտեղ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի