Ներքին 5 տարի առաջ - 17:20 12-07-2021

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում՝ ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օրը, բերման է ենթարկվել 110 անձ: Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ այս մասին ասաց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

Դատախազը հայտնեց, որ բերման ենթարկվածներից 20-ը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են, համակիրներն են, վստահված անձինք և այս կամ այն կերպ դաշինքի հետ ասոցացվող անձինք, 39-ը «Պատիվ ունեմ» դաշինքից, իսկ մնացած 51-ը եղել են կամ այլ կուսակցությունից, կամ ընտրական գործընթացի մասնակիցներ:

Երևանի դատախազի խոսքով` ընտրական գործընթացի ժամանակահատվածում կատարվել է 29 խուզարկություն, որոնցի 7-ը կատարվել է «Հայաստան» դաշինքին առնչվող անձանց բնակարաններում կամ շինություններում, 20-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ 2-ը՝ այլ:

«Այդ խուզարկությունները կատարվել են իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ պատշաճ հիմնավորված միջնորդությունների հիման վրա, դատարանների կողմից կայացված դատական ակտերով, որոնց օրինականության վերաբերյալ վերադաս դատական ատյաններ ներկայացված բողոքների առկայության մասին տեղեկություններ չունենք:

Մեր կարծիքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բերման ենթարկված համակիրների և նրանց բնակարաններում ու շինություններում կատարված խուզարկությունների թիվը համաչափ է նրանց կողմից կատարված առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվին»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում