Ներքին 5 տարի առաջ - 13:38 12-07-2021

Ընտրախախտումներն ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. Արամ Վարդևանյան

Երեկ տեղի ունեցածը փաստում է, որ ընտրական գործընթացում խախտումներ են եղել, այսինքն ընտրախախտումներ եզրույթն այս ընտրությունների հետ ուղղակիորեն փաստարկված հանգամանք է: Այս մասին նշեց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Մենք ունեցել ենք դեպք, երբ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ 24-ժամյա ռեժիմում հրապարակվեն սկանավորված ցուցակները: Ամսի 22-ին ըստ ԿԸՀ-ի այն հրապարակվել էր: Եթե հիշեց ամսի 27-ի նիստ ԿԸՀ-ում, ուղղակիորեն նշվեց՝ ուսումնասիրեք ցուցակները, չէ՞ որ մենք հրապարակել ենք: Մենք մեր դիրքորոշումը հրաժարակեցինք հունիսի 30-ի դրությամբ: Մենք այդ կրիչի մեջ ներկայացրել ենք բոլոր հրապարակված ցուցակները բարձր դատարանին: Այդ հրապարակված ցուցակներով 4 հազարի տարբերություն միայն 109 ընտրական տեղամասում մենք արձանագրել ենք: ԿԸՀ-ն դա ընդունեց: Այլ հարց է, որ վերջիններս ասում են, որ գիտե՞ք, սկանավորման խնդիր է եղել, մարդիկ հօգնած են եղել: Ես ուղիղ հարց տվեցի պարոն Մուկուչյանին՝ արդյոք Ընտրական օրենսգիրքը բացառություն է նախատեսում մարդկանց հոգնած լինելու, սկանավորումը լավ չանելու մասով: Այսինքն ընտրական օրենսգրքի խախտում կա»,-ասաց նա:

Բացի դրանից, ըստ նրա, եթե սկանավորումը ուշ է արվում, կարող է դրա մեջ միջամտություն արվի, ինչ-որ բան փոխվի: «Օրինակ, մենք ասել ենք, որ 4 հազարը չկա, իրենք տեսնում են, որ չկա, լրացնում են: Մենք 109 տեղամասում 4 հազար ստորագրության խնդիր տեսել ենք: Կա 2008 տեղամաս, մենք այդքանն ենք հասցրել նայել: Դա ահռելի ծավալ է:

Եվրոպական դատարանն էլ իր նախադեպային իրավունքում դա մի քանի անգամ արձանագրել է, որ ցանկացած տեսակ խախտում ինքնին պետք է գնահատականի արժանանա: Այս դեպքում գնահատականը տալու է բարձր դատարանը, այդ թվում թե քանակական, թե որակական ընտրախախտումների»,-ասաց Արամ Վարեւանյանը:

Նա պնդեց, որ այդ ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. «Մի կողմից տեսնում ենք, որ 109 տեղամասերում 4 հազար ստորագրություն չկա ցուցակներում: Մյուս կողմից տեսնում ենք՝ 1 մլն 281 հազար ընտրողներից 10 տոկոսի անձնագրերը չեն աշխատել: Ընդհանուր կանոնն այն է, որ անձնագրերը պետք է աշխատեն: ԿԸՀ-ն արձանագրեց, որ դա պետության պոզիտիվ պարտականությունն է, բայց դա գտնվում է ոստիկանության տիրույթում: Եթե ունենք կարգի խախտում, դա արդեն ազդեցություն ունի ելքի վրա: Քվեների 10 տոկոսը դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ մեծ փոփոխություն կարող էր առաջացնել ամբողջ գործընթացի տեսանկյունից: Մենք գտնում ենք, որ այդ 10 տոկոսը, 4 հազար ստորագրությունը, մենք ունենք զինծառայողներ, որոնց մասին տեղեկություններ նույնիսկ ԿԸՀ-ն չունի: Այս ամենը հանգեցնում է 200 հազար ավելի ձայների կշռի տարբերություն»,-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Նա նաեւ հավելեց, որ մարդկանց անձնագրերը մուտքագրվել են մասնագետների կողմից, որոնց ստվար հատվածը պետական համակարգի աշխատողներ են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում