Ներքին 5 տարի առաջ - 19:54 10-07-2021

Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ քննարկվել է կադրային փոփոխությունների հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: 1.5 ժամ տևած քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը և հավաքի մասնակիցներն աշխատանքային հարցերի են անդրադարձել, խոսել նաև կադրային նոր փոփոխությունների մասին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ քննարկվել են 8-րդ գումարման Ազգային ժողովին վերաբերող ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցեր: Նա նշել է, որ վարչությանն առաջարկվել են Հայկ Կոնջորյանի՝ խմբակցության ղեկավարի և Նազելի Բաղդասարյանի՝ խմբակցության քարտուղարի թեկնածությունները։

Մակունցը խուսափել է մեկնաբանություններ տալ ԱԺ նախագահի և վերջինիս տեղակալի պաշտոններում նոր նշանակումների մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը