Ավելին 5 տարի առաջ - 19:33 09-07-2021

Լեոնարդո դա Վինչիի էսքիզը աճուրդում վաճառվել է ռեկորդային 12,2 միլիոն դոլարով

Christie's աճուրդում վաճառվել է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի ստեղծած արջի գլխի գժանկարը։ Աճուրդում աշխատանքը գնվել է ռեկորդային 8,86 միլիոն ֆունտով (12,2 միլիոն դոլար): Այս մասին ասվում է Twitter-ում Christie's աճուրդի հաղորդագրության մեջ:

7x7 սմ չափսով գծանկարն արված է վարդագույն-բեժ գույնի թղթի վրա, արծաթե մատիտով: Լեոնարդոն այս նկարը ստեղծել է 1480-ականների սկզբին, ենթադրաբար մինչև 1482-ին Ֆլորենցիայից Միլան տեղափոխվելը:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2001 թվականին նույնպես Christie's- ի աճուրդում: Այն ժամանակ «Ձի և ձիավոր» կոչվող աշխատանքը ձեռք էր բերվել 8,1 միլիոն ֆունտ ստեռլինգով (այդ ժամանակ փոխարժեքով $ 11,5 միլիոն), ինչը ռեկորդային էր դարձել հին նկարիչների նկարների համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը