Ավելին 5 տարի առաջ - 19:12 09-07-2021

Նորվեգիայի բնակչուհիները Pfizer-ով պատվաստվելուց հետո կրծքի չափսի մեծացում են նկատել

Նորվեգիայի բնակչուհիները սոցիալական ցանցերում արտասովոր կողմնակի ազդեցությունների մասին են հայտնել՝ կորոնավիրուսի Pfizer պատվաստանյութը ստանալուց հետո: Այս մասին գրում է NRK-ն

Աղջիկներից մեկի՝ 17-ամյա Էմմայի խոսքով, սրսկումից երկու շաբաթ անց նրա կուրծքը նկատելիորեն մեծացել է:

«Ինձ համար դա մի տեսակ ճգնաժամ էր: Ես ստիպված էի մեկ չափսով մեծ կրծկալ գնել», - ընդգծել է աղջիկը:

Էմման իր հայտնագործությամբ կիսվել է TikTok- ում: Մեկնաբանություններում նրան գրել են նմանատիպ դեպքերի մասին:

Բժիշկ Հենրիխ Բեքմանի կարծիքով, դա կարող է լինել բոլորովին բնական հետևանք: Մասնագետի խոսքով՝ պատվաստումից հետո ավշային հանգույցները ժամանակավորապես մեծանում են: Այդ պատճառով կուրծքը կարծես ավելի մեծ է թվում:

Pfizer- ի Նորվեգիայի ներկայացուցչության աշխատակիցները նշել են, որ նախկինում հիվանդների մոտ նման կողմնակի ազդեցություններ չեն եղել: Միևնույն ժամանակ, պատվաստանյութը ստեղծողները չեն բացառում, որ կարող են նման դեպքեր տեղի ունենալ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է