Ներքին 5 տարի առաջ - 16:55 09-07-2021

Ադրբեջանցիների դեմ հարուցված քրեական գործով կասկածյալներ ու մեղադրյալներ չկան

ՀՀ պետական սահմանները հատած և մինչև այժմ էլ Հայաստանում գտնվող ադրբեջանցիների դեմ հարուցված քրեական գործով կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։ Այս մասին «Օրագիր Նյուզի» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ «2021 թ. մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Մոտ 3-3,5 կմ առաջանալով ՀՀ տարածքով՝ նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլատրում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասված էր տարածված հայտարարության մեջ ։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք ադրբեջանցիներն այդ գործով հարցաքննվե՞լ են։ Եթե ոչ, ապա ո՞վ է հարցաքննվել, ովքե՞ր են անցնում քրեական գործով և դատավարական ի՞նչ կարգավիճակ ունեն, ի՞նչ է պարզվել գործի նախաքննությամբ, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցիների նկատմամբ։ Գլխավոր դատախազությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ հարցման մեջ նշված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Նշված քրեական գործով կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակով ներգրավված անձինք չկան: Ելնելով նախաքննության շահերից, ինչպես նաև առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ հայտնում ենք, որ քննչական, դատավարական գործողությունների, քննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն կարող տրամադրվել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա

Ձեզ գուցե հետաքրքրի