Արտաքին 5 տարի առաջ - 18:36 08-07-2021

Իսպանիայի վարչապետի ելույթն ընդհատել են ռուսական ինքնաթիռի պատճառով

Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մասնակցությամբ մամուլի ասուլիսը ընդհատվել է ռուսական ռազմական ինքնաթիռի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Շյաուլյայ քաղաքի ՆԱՏՕ-ի ռազմական ավիաբազայում՝ Լիտվայի հյուսիսում:

Նաուսեդայի ելույթի ժամանակ Սանչեսին է մոտեցել բազայում տեղակայված իսպանական կոնտինգենտի ներկայացուցիչը, որից հետո ասուլիսն ընդհատվել է:

Ինչպես հաղորդում է իսպանական El Mundo թերթը, պատճառը Բալթիկ ծովի վերևում չճանաչված ռուսական ինքնաթիռի հայտնվելն էր:

Այն հաստատության մեջ, որտեղ տեղի է ունեցել մամուլի ասուլիսը, տագնապի ազդանշանից հետո հայտնվել են զինվորականներ, ովքեր սկսել են պատրաստվել թռիչքի: Ռուսական ինքնաթիռի հայտնվելու պատճառով օդ են բարձրացել իսպանական երկու կործանիչներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը