Ավելին 5 տարի առաջ - 20:43 08-07-2021

Մարշալ Ժուկովը գաղտնի անգույն կոկա-կոլա է բերել ԽՍՀՄ․ Business Insider

Հայտնի խորհրդային մարշալ Գեորգի Ժուկովը 1945 թվականին կոկա-կոլա է փորձել ամերիկացի գեներալ Դուայթ Այզենհաուերի ընկերակցությամբ, և խմիչքն այնքան է դուր եկել նրան, որ ցանկացել է մի քանի արկղ իր հետ բերել ԽՍՀՄ, հայտնում է Business Insider- ը:

Ամերիկացիները նույնիսկ ծրագիր ունեին կոկա-կոլայի արտադրություն հիմնել ԽՍՀՄ տարածքում, բայց դրա համար նրանց հարկավոր էին հովանավորներ և հզոր գովազդ: Ընտրությունը ընկավ Ժուկովի վրա, որը կշիռ ուներ խորհրդային ժողովրդի մոտ, բացի այդ մարշալը կապեր ուներ ամերիկացի զինվորականների հետ, որոնք վերահսկում էին կոկա-կոլայի արտադրության որակը։ Սակայն Ժուկովը վախենում էր, որ հայրենիքում կոկա-կոլան կարող էր իր համար խնդիրներ առաջացնել:

Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Հարի Թրումանը Coca-Cola Export Corporation- ի ղեկավարին հարցրեց ըմպելիքի անգույն տարբերակը ստեղծելու հնարավորության մասին:

Ամերիկացիները Ժուկովի համար հատուկ կոկա-կոլա լցրեցին չմակնշված, սպիտակ խցաններով շշերի մեջ, որոնց վրա կարմիր աստղեր էին պատկերված: Ըմպելիքը թափանցիկ էր, քանի որ դրանում բացակայում էր կարամելի գույնը: Ընդհանուր առմամբ, խորհրդային մարշալն իր հետ բերեց 50 արկղ նման ըմպելիք:

Սակայն, ի վերջո, ամերիկացիների մոտ ոչինչ չստացվեց․ շուտով երկու երկրների հարաբերությունները սրվեցին: Կոկա-Կոլան այդպես էլ չկարողացավ գրավել խորհրդային շուկան:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար