Ներքին 5 տարի առաջ - 20:24 07-07-2021

Ստեփանակերտի մի շարք փողոցներում շարունակվում են բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները․ Արցախի քաղաքաշինության նախարարություն

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են․

«Արդեն ավարտման փուլում են Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան կենտրոնական փողոցի բարեկարգման աշխատանքները։

Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ քաղաքի հին Արմենավան թաղամասում։ Ներկա դրությամբ անց են կացվում հեղեղատար և կենցաղային կոյուղիների խողովակներ, որից հետո կբարեկարգվի ընդհանուր թաղամասը։

Մայրաքաղաքի Վաղարշյան 34, 36, 38, 40 փողոցներում արդեն կառուցվել են հենապատերը, անց են կացվում կենցաղային և հեղեղատար կոյուղիների խողովակներ։

Կապալառու կազմակերպությունը «Վիրաժ» ԱԿ-ն է։

Շինաշխատանքների վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը