Արտաքին 5 տարի առաջ - 17:08 07-07-2021

Թալիբները գրավել են Աֆղանստանի նահանգներից մեկի վարչական կենտրոնը

«Թալիբան» շարժման գրոհայինները մարտեր են մղում Աֆղանստանի հյուսիսարևմտյան Բադղիս նահանգի վարչական կենտրոն Կալայի Նաու քաղաքի համար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով նահանգապետ Հեսամուդին Շամսային:

«Թշնամին մտել է քաղաք, բոլոր շրջաններն ընկել են: Մարտերը սկսվել են քաղաքի սահմանագծում»,- հայտարարել է Շամսան:

Նա պարզաբանել է, որ «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ է վերցրել նահանգային ոստիկանության գրասենյակը և Ազգային անվտանգության տնօրինության (Աֆղանստանի հետախուզական ծառայություն) տեղական ստորաբաժանումը: Բացի դրանից, տնօրինության աշխատակիցների մի մասը երեքշաբթի՝ հուլիսի 6-ին, հանձնվել են թալիբներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում