Ավելին 5 տարի առաջ - 09:22 07-07-2021

Դերասանուհի Ջոդի Ֆոսթերն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակի

Հոլիվուդյան դերասանուհի Ջոդի Ֆոսթերն արժանացել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղի»: Ըստ Reuters-ի՝ դա Կաննի կինոփառատոնի բարձրագույն մրցանակն է:

Հեղինակավոր մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հուլիսի 6-ին, Լազուրե ափի կինոփառատոնային գլխավոր պալատում:

Մրցանակը դերասանուհին ստացել է իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի ձեռքից:

«Դուք պարգևատրվել եք տասներորդ մուսային մատուցած պայծառ և տաղանդավոր ծառայության համար»,- ասել է փառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Ըստ Ֆոսթերի՝ ինքն իսկապես գնահատում է այն, թե ինչպիսի պատիվ է ցուցաբերվում արարողությանը մասնակցող դերասաններին:

«Փառատոնը լիովին փոխել է իմ կյանքը, ես դրան շատ բան եմ պարտական»,- ավելացրել է դերասանուհին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում