Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 19:24 03-07-2021

Շվեդիայում հաքերները արգելափակել են սուպերմարկետների խոշոր ցանցի աշխատանքը

Շվեդիայում հակերները հարձակվել են Coop Sweden սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկի վրա. 800 խանութներում ծառայությունը դադարեցվել է: Այս մասին տեղական լրատվամիջոցները հայտնում են շաբաթ օրը՝ հուլիսի 3-ին:

«Մեր ենթակապալառուներից մեկը հարձակման է ենթարկվել, ուստի մեր դրամարկղերն այլևս չեն աշխատում», - հայտնել են ընկերությունից:

Հայտնի է, որ հակերների հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:

«Մենք ափսոսում ենք ստեղծված իրավիճակի համար և կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր բնականոն աշխատանքը վերսկսելու համար», - հավելել է ընկերությունը՝ չնշելով, թե ինչպես է հաքերներին հաջողվել մուտք գործել համակարգ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգներում հարյուրավոր ընկերություններ հարձակման էին ենթարկվել հաքերների կողմից: Հարձակումը կարող է ապահովվել REvil / Sodinikibi խմբավորման կողմից, որը ռուսալեզու հակերների մեծ սինդիկատ է:

Հաղորդվել է նաև, որ հակերները ներխուժել են Electronic Arts տեսախաղեր արտադրողի համակարգ: Կիբերհանցագործները ձեռք են բերել 780 ԳԲ EA տվյալներ, ներառյալ Frostbite աղբյուրի կոդը, որը սնուցում է FIFA, Madden և Battlefield խաղերը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև