Ավելին 5 տարի առաջ - 19:09 03-07-2021

Ղազախստանի մայրաքաղաքում բացվել է Նազարբաևի ևս մեկ հուշարձան

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի զբոսայգիներից մեկում տեղի է ունեցել առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էր գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ավելի վաղ Նուր-Սուլթանում գտնվող Ազգային պաշտպանության համալսարանում տեղադրվել էր 80-ամյա Նազարբաևի մեկ այլ հուշարձան:

Մայրաքաղաքը 2019 թվականից կրում է ազգի առաջնորդի անվանը համահունչ անուն: Քաղաքի նախնական անվանումը, որը հիմնադրվել է 1830 թվականին, Ակմոլինսկ է: 1961 թվականին քաղաքը վերանվանվել է Ցելինոգրադ, իսկ 1992-1998 թվականներին այն անվանվել է Ակմոլա: 1997-ին Նազարբաևը նախաձեռնել է մայրաքաղաքի տեղափոխումը Ալմա-Ատիտայից Ակմոլա, որը վեց ամիս անց վերանվանվել է Աստանա:

20 տարի անց բնակչությանը պահանջով մայրաքաղաքն ստացել է առաջին նախագահի անունը: Պաշտոնապես վերանվանման նախաձեռնողը Տոկաևն էր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում