Արտաքին 5 տարի առաջ - 09:43 01-07-2021

ԱՄՆ-ն հրապարակել է նախագահների վարկանիշը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչվել է երկրի պատմության մեջ ամենավատ նախագահներից մեկը, ինչի մասին է վկայում C-SPAN հեռուստաալիքի կողմից անցկացված ուսումնասիրությունը:

Ամերիկյան նախագահների նոր վարկանիշը կազմվել է պատմության ոլորտի 142 փորձագետների վերլուծության հիման վրա: Թրամփը ցուցակի 44 մասնակիցների մեջ 41-րդ տեղն է զբաղեցրել:

Լավագույն նախագահների առաջին եռյակում են Աբրահամ Լինքոլնը, Ջորջ Վաշինգտոնը և Ֆրանկլին Ռուզվելտը: Ջոն Քենեդին ութերորդն է, իսկ նրանից հետո գալիս է հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանը:

Լավագույն տասնյակը եզրափակել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման: Դեմոկրատ Բիլ Քլինթոնը զբաղեցնում է 19-րդ տեղը, Բուշ ավագը՝ 21-րդ, նախագահ Ջորջ Բուշ կրտսերը՝ 29-րդ, հանրապետական ​​Ռիչարդ Նիքսոնը՝ 31-րդ:

Միացյալ Նահանգների ղեկավարները գնահատվել են բարոյական հատկությունների, վարչական հմտությունների, արտաքին քաղաքականության, համոզելու շնորհի և այլ չափանիշների հիման վրա:

Ըստ փորձագետների՝ Թրամփը հավաքել է 312 միավոր (համեմատության համար նշենք, որ Օբաման հավաքել է 664 միավոր): Առանձին չափանիշներով 45-րդ նախագահ Թրամփը համոզման շնորհով 32-րդ տեղում է, իսկ տնտեսական հարցերում՝ 34-րդ: Միևնույն ժամանակ, նա վերջին դիրքն է զբաղեցրել այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են «բարոյականությունը» և «վարչական հմտությունները»:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը