Ավելին 5 տարի առաջ - 13:43 27-06-2021

Հնդկաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է մարդու համար մահացու վիրուս

Հնդկաստանի վիրուսաբանության ազգային ինստիտուտի գիտնականները Մահարաշտրա նահանգի չղջիկների մոտ հայտնաբերել են Նիպահ վիրուսը, որը մահացու է մարդու համար: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Journal of Infections and Public Health-ում:

Ըստ հաղորդումների՝ այս վիրուսը աշխարհում ամենավտանգավորներից մեկն է: Այն առավել հաճախ հանդիպում է չղջիկների մոտ, բայց կարող է մարդուն փոխանցվել այն մրգերի միջոցով, որոնց վրա թափվել է հիվանդ կենդանու թուք: Այս պահին վիրուսի դեմ դեղեր և պատվաստանյութեր չկան, ուստի մահացության մակարդակը հասնում է 40-75%-ի:

«Հնդկաստանում մեծ անհանգստություն են առաջացնում պարբերական բռնկումները, մահացության բարձր մակարդակը, արդյունավետ պատվաստանյութերի/հակավիրուսային դեղերի պակասը», - ասված է հոդվածում:

Գիտնականներն ընդգծել են, որ չղջիկները հաճախ ապրում են մարդկանց մոտ, ուստի վիրուսի փոխանցման հավանականությունը մեծ է:

Ավելի վաղ Սոչիի չղջիկների մեջ հայտնաբերվել էին կորոնավիրուսի վտանգավոր տեսակներ՝ «Հոստա -1» և «Հոստա -2»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը