Ներքին 5 տարի առաջ - 12:13 27-06-2021

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է ընտրությունների վերջնական արդյունքները․

«ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 մլն 591 հազար 316, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1245, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 595 հազար 512: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 281 հազար 997 կամ 49.39 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4593 է»,- արձանագրել է Մուկուչյանը:

Անճշտությունների գումարային չափը 973 է: Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը:

Ամփոփված արդյունքները ներկայացված են ստորև․

«Արդար Հայաստան» կուսակցություն- 3 914 կամ 0.31 տոկոս

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19 691 կամ 1.54 տոկոս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 688 761 կամ 53.91 տոկոս

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4 619 կամ 0.36 տոկոս

«Ազատություն» կուսակցություն- 1 844 կամ 0.14 տոկոս

«Պատիվ ունեմ» դաշինք -66 650 կամ 5.22 տոկոս

«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 964 կամ 0.08 տոկոս

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 տոկոս

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 591 կամ 1.22 տոկոս

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12 149 կամ 0.95 տոկոս

«Հանրապետություն» կուսակցություն- 38 758 կամ 3.03 տոկոս

«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13 130 կամ 1.03 տոկոս

«Ազատ Հայրենիք» դաշինք- 4 119 կամ 0.32 տոկոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50 444 կամ 3.95 տոկոս

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5 020 կամ 0.39 տոկոս

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15 549 կամ 1.22 տոկոս

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3 775 կամ 0.3 տոկոս

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19 212 կամ 1.5 տոկոս

«Ազգային օրակարգ» կուսակցություն- 719 կամ 0.06 տոկոս

«Վերելք» կուսակցություն- 1 233 կամ 0.1 տոկոս

«Ազատական» կուսակցություն- 14 936 կամ 1.17 տոկոս

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2 440 կամ 0.19 տոկոս

«Հայաստան» դաշինք- 269 481 կամ 21.09 տոկոս

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն- 18 976 կամ 1.49 տոկոս

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 915 կամ 0.31 տոկոս

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում