Արտաքին 5 տարի առաջ - 13:45 26-06-2021

Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության աջակցությանն ուղղված նոր առաքելության մասին

Կանադայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը:

«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարևոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Գարնոն՝ ընդգծելով, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն, որպեսզի այս առաքելությունը հաջող իրականացվի:

Հատուկ հանձնակատարն առաքելության ընթացքում կուսումնասիրի, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները, ավելացնել Հայաստանի ներգրավվածությունը բազմակողմ ինստիտուտներում և խթանելու ներառական տնտեսական աճը: Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության:

Ստեֆան Դիոնի աշխատանքը շարունակվելու է մի քանի ամիս, դրանց ընթացքում նա առցանց խորհրդակցություններ է իրականացնելու ինչպես Կանադայում հետաքրքրված կողմերի, այնպես էլ Հայաստանի գործընկերների հետ: Նա այցելելու է նաև Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի կառավարության անդամների, գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

«Այս առաքելությունն ընդգծում է, թե Կանադայի համար որքան կարևոր է

Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը: Առաքելության ավարտին հատուկ հանձնակատարը զեկույց կներկայացնի նախարար Գարնոյին, այդ թվում և առաջարկներ, թե ինչպես կարող է Կանադան ապագայում Հայաստանի հետ առաջ տանել ժողովրդավարական հավակնությունների իրականացումը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Իր հերթին դեսպան Ստեֆան Դիոնն առաքելության պատասխանատու պաշտոնում նշանակվելու առնչությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով. «Ինձ համար պատիվ է նման հնարավորություն ստանալը՝ նպաստելու Կանադայի և Հայաստանի ժողովրդավարությունների կապերի ամրապնդմանը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում