Արտաքին 5 տարի առաջ - 09:39 26-06-2021

McAfee-ի հիմնադիրը մահից առաջ նամակ է թողել. լրատվամիջոցներ

Բրիտանացի-ամերիկացի գործարար Ջոն Մաքաֆին, որին բանտում մահացած են գտել, տաբատի գրպանում մահից առաջ գրություն է թողել: Այս մասին հաղորդում է El Pais թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Ըստ հրատարակության՝ ձեռնարկատիրոջ վերջին հաղորդագրության բովանդակությունն առայժմ հայտնի չէ:

McAfee հակավիրուսային ընկերության հիմնադիրը ձերբակալվել է 2020 թ. հոկտեմբերին Իսպանիայում ԱՄՆ-ի պահանջով՝ կրիպտոարժույթների խարդախության և հարկերից խուսափելու համար: Թագավորության դատարանը հաստատել է նրա արտահանձնումը Միացյալ Նահանգներին: Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի՝ կրիպտոբարոնն իր համբավն օգտագործել է իր Twitter-ի օգտահաշվում ICO-ի առաջխաղացման համար՝ միաժամանակ թաքցնելով նման գովազդի համար փող ստանալու փաստը:

Մաքաֆին, որի արտահանձնումը Միացյալ Նահանգներ հաստատվել է Իսպանիայի ազգային դատարանի կողմից, ինքնասպանություն է գործել Իսպանիայի բանտում: Բժիշկները փորձել են նրան վերակենդանացնել, բայց վերջինիս չի հաջողվել փրկել: Ըստ բանտի ղեկավարության՝ նրա մահվան բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ գործարարը վերջ է տվել իր կյանքին: Վերջնական դատավճիռը պետք է կայացվի դատաբժշկական փորձաքննությամբ:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան