Արտաքին 5 տարի առաջ - 16:09 25-06-2021

Պատվաստվելու եմ «Սպուտնիկ լայթ»-ով. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ ինքը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ դեռ շատ հակամարմիններ ունի:

«Ես դեռ չեմ պատվաստվել, քանի որ շատ բարձր հակամարմիններ և իմունիտետ ունեմ: Բայց քանի որ մենք ունենք նոր հանձնարարություններ, ինչպես նաև ելնելով այն բանից, որ պատվաստմամբ ավելի հեշտ է, ապա ես առաջիկա շաբաթներին նախատեսում եմ պատվաստվել «Սպուտնիկ լայթ»-ով»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը հաղորդել է, որ իր մոտ նոր կորոնավիրուսի վարակը հայտնաբերվել է 2020 թվականի մայիսի 12-ին: Պուտինի մամուլի քարտուղարի տիկինը՝ Տատյանա Նավկան, ասել է, որ իր ամուսինը դուրս է գրվել հիվանդանոցից բուժումից գրեթե երկու շաբաթ անց՝ մայիսի 25-ին: Դրանից հետո նա բազմիցս ասել է, որ ինքն ունի հակամարմինների բարձր մակարդակ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին