Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:12 25-06-2021

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Աճեմյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեր ավանդական կուսակցություններից է և էական ազդեցություն ունի նաև Սփյուռքում: Այսօրինակ շփումները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի նաև Սփյուռքի որոշակի հատվածի ձայնը լսելի լինի մեզ համար և նաև ձեր միջոցով մեր ձայնը լսելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Ես ծանոթացել եմ ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականներին և ուրախ եմ արձանագրելու, որ, ըստ էության, մեր գնահատականները համընկնում են: Եվ Հայաստանը, կարող ենք արձանագրել, որ անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, ինչը նոր դաշտ և հնարավորություններ է ստեղծում կուսակցական և քաղաքական գործունեության համար: Հույս ունեմ, որ դա նկատելի է նաև Ձեր կողմից, տեսնում եմ, որ նկատելի է նաև Ձեր կողմից, ինչի համար շատ ուրախ եմ: Համեցեք:

Սեդրակ Աճեմյան – Ես եմ շնորհակալ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Նախևառաջ, շնորհավորում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, որ իրենց մտորումներով ճիշտ ընթացք տվեցին այս ընտրություններին: Եվ մենք ուրախ ենք, որ այսօր վերստին Ձեզ պիտի տեսնենք վարչապետի առաջիկա աթոռին: Բնականաբար, ահագին դժվարություններ կան, և այդ ամենն ընդունելով՝ մենք, իբրև կուսակցություն, պատրաստ ենք համագործակցելու պետականության շուրջ՝ կառավարության կողքին և մասնավորաբար, Ձեր կողքին: Դա Հնչակյան կուսակցության որոշումն է՝ աշխարհասփյուռ և հայաստանյան մեր բոլոր շրջանակներում այդ տրամադրությունը շատ բարձր է: Այս օրերին բավական ոգևորություն կա մեզ մոտ՝ առաջիկան ավելի փայլուն տեսնելու քաղաքականությամբ:

Ես շատ լավ եմ հիշում ընտրական քաղաքականության ժամանակաշրջանում «Ապագա կա» կարգախոսը: Եվ իրապես՝ մենք նույնպես համոզված ենք, որ ապագա կա: Ապագան կերտելու համար մնում է համագործակցության խնդիրը, բնականաբար: Սփյուռք-Հայրենիք համագործակցության և հանդիպումների զարգացման վերաբերյալ առաջարկներ վաղուց եղել են թե՛ մեր կուսակցության, թե՛ ընդհանուր մտորումների լույսի ներքո: Առաջիկայում սպասում ենք, որ այդ համագործակցությունը լինի և համազգային մարմնի ստեղծման գաղափարն առաջ տանենք: Մեր կուսակցությունը կարծում է, որ դա օգտաշատ է ընդհանրապես, որ բարձր գնահատականով ցույց տանք, որ ապագա կա: «Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական, սիմվոլիկ երևույթ է դարձել, անկեղծորեն, շատ անգամ նույնիսկ իմ սովորական կյանքում էլ եմ օգտագործում: Որովհետև ապագան հույսն է ընդհանրապես՝ արտագաղթի դեմ և այլն: Շատ այլ երևույթներ կան, որոնք հուզում են մեր ժողովրդին: Դրանք ամբողջացնելու համար անհրաժեշտություն է հույս ունենալ: Հույսը ինքնին ապագան է: Այդպիսին է մեր համոզմունքը:

Զրուցակիցները քննարկել են Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը, համազգային ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ