Արտաքին 5 տարի առաջ - 22:49 24-06-2021

Ջոնսոնը հայտարարել է, որ Defender-ն անցել է ուկրաինական ջրերով, ոչ թե ռուսական

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայատարարել է, որ բրիտանական նավատորմի կործանիչը հատել է Ուկրաինայի տարածքային ջրերի սահմանները Սև ծովում, այլ ոչ թե ռուսական․ այս առումով միջազգային իրավունքի խախտում տեղի չի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ բրիտանական կողմը չի ճանաչում Ռուսաստանի կողմից «Ղրիմի բռնակցումը» և կարծում է, որ սևծովյան տարածաշրջանի այն հատվածը, որտեղ գտնվում էր բրիտանական նավը, դեռ պատկանում է Ուկրաինային:

«Դրանք ուկրաինական ջրեր են, և մենք բոլորս իրավունք ունենք դրանք օգտագործել», - ասել է Ջոնսոնը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիտավորյալ ու պատրաստված սադրանք էր որակել Սև ծովում բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպը:

Հունիսի 23-ին բրիտանական նավատորմի Defender կործանիչը հատել է Ռուսաստանի պետական ​​սահմանը և 3 կմ խորացել Ֆիոլենտ հրվանդանի տարածքում: Սահմանային պարեկային նավից նախազգուշական կրակ արձակելուց, ինչպես նաև ռուսական Սու -24 մ-ից կործանիչի նախազգուշական ռմբակոծությունից հետո այն հեռացել է ռուսական սահմաններից:

Ռուսաստանի պաշտպանության դեպարտամենտը կործանիչի գործողությունները համարել է ՄԱԿ-ի ծովային օրենքի կոնվենցիայի խախտում և կոչ է արել Լոնդոնին հետաքննություն անցկացնել:

Իր հերթին, Բրիտանիայի դեսպանատունը հայտնել է, որ Թագավորական նավատորմի նավը միջազգային իրավունքի համաձայն խաղաղ անցում է կատարել Ուկրաինայի տարածքային ջրերով:

2014-ի մարտին Ղրիմում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին