Արտաքին 5 տարի առաջ - 21:38 23-06-2021

Բլինկենը Գերմանիան անվանել է ԱՄՆ-ի լավագույն ընկեր

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բարձր է գնահատել գերմանա-ամերիկյան հարաբերությունները: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը:

«Կարծում եմ՝ արդար կլինի ասել, որ ԱՄՆ-ն աշխարհում ավելի լավ գործընկեր, ավելի լավ ընկեր չունի, քան Գերմանիան», - ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը:

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հեյկո Մաասը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է մինչև այս տարվա օգոստոսը կարգավորել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ տարաձայնությունները Վաշինգտոնի հետ: Դրանից առաջ Մերկելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Գերմանիան այս հարցում «ճիշտ ուղու վրա են»:

«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է կառուցել տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազի ընդհանուր տարողությամբ գազատարի երկու ուղի, որոնք Ռուսաստանի ափերից կձգվեն Բալթիկ ծովի միջով դեպի Գերմանիա: ԱՄՆ-ն դեմ է այս նախագծին, քանի որ ցանկանում է իրացնել իր հեղուկացված բնական գազը Եվրամիությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան