Ավելին 5 տարի առաջ - 21:14 23-06-2021

Microsoft-ի արժեքը հասել է 2 տրիլիոն դոլարի

Microsoft Corp.- ի շուկայական արժեքը հասել է 2 տրիլիոն դոլարի: Այդ մասին, չորեքշաբթի, հունիսի 23-ին, հաղորդել է Bloomberg- ը:

Նախօրեին բաժնետոմսերն աճել էին 1,2%: Ընդ որում, 2021 թվականին ընկերության բաժնետոմսերն աճել են 19% -ով: Աճի հիմնական պատճառը ամպային հաշվարկների ոլորտում զարգացումն է եղել: 2020 թվականին ամպային տեխնոլոգիաներից ստացված եկամուտներն առաջին անգամ հասել են կորպորացիայի ընդհանուր եկամուտի 33,8% -ին:

Ներդրողները գնել են Microsoft- ի բաժնետոմսերը՝ ակնկալելով երկարաժամկետ եկամուտների աճ և մեքենայական ուսուցման և ամպային հաշվարկների ոլորտներում ընկերության ընդլայնում:

Ըստ Edward Jones ընկերության վերլուծաբան Լոգան Փուրքի՝ Microsoft- ի համար 2 տրիլիոն դոլար արժեքն արդարացված է, քանի որ կորպորացիան համապատասխանում է բոլոր պահանջներին, որոնք հետաքրքրում են ներդրողներին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է