Ներքին 5 տարի առաջ - 14:25 23-06-2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Արարատում երկու փոխմարզպետ է նշանակել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, համաձայն որոնց՝ Սերգեյ Ատոմյանը և Գևորգ Սիմոնյանը նշանակվել են Հայաստանի Արարատի մարզպետի տեղակալներ։

Փաշինյանը նշանակումն արել է` ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով:

Սերգեյ Ատոմյանը եղել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, մանդատը վայր է դրել ընտրություններից երկու շաբաթ առաջ՝ հունիսի 4-ին։

Գևորգ Սիմոնյանը եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենը, նաև նշանակվել էր առողջապահության նախարարի տեղակալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը