87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ավելին 5 տարի առաջ - 20:53 22-06-2021

Հնդկաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամը համարել են «մտահոգիչ»

Կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամը (B.1.617.2.1) Հնդկական գենոմիկայի կոնսորցիումի SARS-CoV-2 (INSACOG) կողմից ճանաչվել է որպես «մտահոգիչ»:

Այս շտամը առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին: Այնուհետև այն հայտնաբերվել է աշխարհի շատ այլ երկրներում: Հնդիկ բժիշկները կարծում են, որ այն կարող է երկրում առաջացնել նոր կորոնավիրուսային վարակի տարածման երկրորդ ալիք:

Նոր շտամի տարբերակիչ հատկություններից մեկը սպիտակուցի մեջ K417N մուտացիայի առկայությունն է: Արդյունքում, շիճուկի և հակամարմինների ակտիվությունը նվազում է կորոնավիրուսով պատվաստված և հիվանդ մարդկանց մոտ:

2021 թվականի մարտին եվրոպական երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամ: Հնդկական կոնսորցիումի տվյալների համաձայն՝ շտամը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով. աճող թափանցելիություն, թոքերի բջիջների ընկալիչներին ուժեղ կապ, մոնոկլոնալ հակամարմինների նկատմամբ արձագանքի նվազում: Այսինքն՝ այն կա՛մ ավելի վարակիչ կլինի, կա՛մ հիվանդության ավելի ծանր ընթացք կառաջացնի: