Ավելին 5 տարի առաջ - 23:28 21-06-2021

Գիտնականները նշել են, թե մարդկանց որ խմբի մոտ է կորոնավիրուսի հակամարմիններն ավելի մեծ քանակությամբ լինում

Ամենից շատ հակամարմիններ դիտվում են այն մարդկանց մոտ, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով, իսկ հետո պատվաստվել են: Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Քիմիական կենսաբանության և հիմնարար բժշկության ինստիտուտի գիտնականները:

«Դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ հիվանդությունից հետո մարդու մարմինը արդեն ծանոթ է վիրուսային սպիտակուցներին, և իմունային համակարգն ավելի ուժեղ պատասխան է տալիս», - ասել է ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Տիմոֆեևան:

Հետազոտության մասնակիցները բաժանվել են չորս խմբի. կորոնավիրուսով հիվանդացածներ և հետո պատվաստվածներ, կորոնավիուսից հետո ապաքինված և չպատվաստվածներ, չպատվաստվածներ և չհիվանդացածներ:

Ըստ հետազոտողների, թեթև տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից հետո հակամարմինների թիվը կարող է արագ նվազել, այդ պատճառով պետք է պատվաստվել և վերապատվաստել, և այդպիսով ապահովել պաշտպանողական սպիտակուցների բարձր ցուցանիշ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը